Թեհրանում հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա. կա զոհ

Եվս մեկ աշխատակից վիրավորվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Թեհրանում անհատ անձինք հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա։ Այս մասին գրում է Sputnik Ադրբեջանը։
«Զոհվել է դեսպանատան պահպանության համար պատասխանատու ադրբեջանական ուժային կառույցների աշխատակիցը։ Եվս մեկը վիրավորվել է»,– հայտնում է լրատվամիջոցը։
Ադրբեջանական կողմը հետաքննություն է իրականացնում։
Իրանի և Արևմուտքի միջև պրոքսի պատերազմում Ադրբեջանը խրտվիլակ է. իրանագետ