ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Երեկ երեկոյան Արարատի մարզում տեղի է ունեցել դանակահարություն` աները դանակահարել է 33-ամյա փեսային, հայտնում է ոստիկանությունը։
Նշվում է, որ հունվարի 12-ին` ժամը 22։25-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Դվին գյուղում դանակահարված մարդ կա: Միաժամանակ, ժամը 23։10-ին «Արտաշատ» ԲԿ–ից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած, արնահոսող վերքով բուժօգնության է ընդունվել Վերին Դվին գյուղից 33-ամյա մի տղամարդ:
Պարզվել է` Դվին գյուղի Բուզանդի փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր կնոջ հայրը։ 63-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել է: