Մեր և ձեր չկա. Վարդապետյանը` պատերազմական հանցագործություններով քրգործերի ժամկետների մասին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը
Աննա Վարդապետյանը ներկայացրել է նորանշանակ զինվորական դատախազին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Պատերազմական հանցագործությունների քրեական վարույթների քննության ժամկետների հետ կապված խնդիրը պետք է քննչականների հետ համատեղ հաղթահարել՝ առանց «մեր ու ձերի»։ Զինվորական դատախազությունում ներկայացնելով նորանշանակ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը
«Շատ եմ կարևորում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վերաբերյալ գործերի քննությունը: Խնդիրները շատ լավ եք պատկերացնում, դրանք շատ են, և թեև վերջերս շտապողական, երբեմն անզուսպ վարքագիծ է դրսևորվում, բայց կարևորը հետևողական աշխատանք ապահովելն ու գործերով տրված հանձնարարականները կատարելն է»,–ասել է Վարդապետյանը։
Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Աննա Վարդապետյանի հրամանագրով արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Էլիզբարյանը նշանակվել է ՀՀ Զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը