2022–ի 11 ամսում Երևանի քաղաքապետարանի բյուջեն համալրվել է 30,26 մլրդ դրամով

Երևանի քաղաքապետարան
Նախորդ տարվա 11 ամիսներին Երևանի քաղաքապետարանի բյուջե ավելի քիչ գումար է մուտքագրվել, քան այս տարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. 2022 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանի բյուջեն եկամտի հավաքման մասով համալրվել է 30, 26 մլրդ դրամով։ Այսօր աշխատանքային հաղորդակցության ժամանակ տեղեկությունը հայտնեց քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը։
Սա գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 4,17 մլրդ դրամով (16 տոկոսով):
Հիշեցնենք, որ 2022 թվականի համար Երևանի քաղաքապետարանի հաստատված բյուջեի համաձայն` քաղաքի կարիքների համար հատկացվել է 94 մլրդ 560 մլն դրամ։ Ծախսային մասը կազմում է 98 մլրդ 821 մլն դրամ։ Նախատեսվող ծախսերը 2021 թվականի ցուցանիշը գերազանցում են մոտավորապես 2.2 մլրդ դրամով։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի վարորդները մեկնել են Գերմանիա` 12–օրյա վերապատրաստում անցնելու
Այս միջոցները պետք է ծախսվեն կանաչապատման մոդելի ներդրման, հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքների համար քաղաքի հարմարեցման, ինչպես նաև բակերի բարեկարգման նպատակով։
Մալաթիա-Սեբաստիայի նախկին ղեկավարը Երևանի քաղաքապետի խորհրդական է նշանակվել