Նժդեհի և Բելգրանոյի հուշարձաններին պարսկերեն գրություններ անողները ձերբակալվել են

Հուշարձաններին պարսկերեն գրություններ անողները 29-ամյա և 39-ամյա տղամարդիկ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի ու Արգենտինայի ազգային հերոս, փաստաբան, քաղաքական գործիչ Մանուել Բելգրանոյի կիսանդրու պատվանդանների վրա օտարագիր գրություններ անողները հայտնաբերվել են, հայտնում է ոստիկանությունը։
Նոյեմբերի 15-ին հաղորդավար, արևելագետ Աբրահամ Գասպարյանն ահազանգել էր, որ անհայտ անձինք գրառումներ են Գարեգին Նժդեհի արձանի ու Մանուել Բելգրանոյի կիսանդրու պատվանդանների վրա և պարսկերեն գրել. «Մահ Խամենեիին»։
«Պարզվել է, որ նշված արարքը կատարել են 29-ամյա և 39-ամյա երկու տղամարդ: Նոյեմբերի 18-ին Ջուլհակյան փողոցում նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանություն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Կատարվում է նախաքննություն:
Նժդեհի և Բելգրանոյի հուշարձաններից հեռացվել են պարսկերեն գրությունները