Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Ջերմուկ

Մարզպետը մանրամասներ է տրամադրել սեպտեմբերյան ագրեսիայից հետո Վայոց Ձորում ստեղծված իրավիճակի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Ջերմուկ համայնք՝ սահմանամերձ շրջաններում առկա իրադրությանը տեղում ծանոթանալու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։
Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Ջերմուկ
Նշվում է, որ մարզպետն ընդունել է Տայսաևի գլխավորած պատվիրակությանը։
«Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն առաքելության անդամներին ներկայացրեց սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի իրականացրած հարձակման հետևանքով Վայոց Ձորի մարզում ստեղծված իրավիճակը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստ էր կայացել։ Նիստում քննարկվել էր տարածաշրջանային կարևոր հարցեր։