Ռուսական զորքը հետ է մղել Ուկրաինայի ԶՈւ-ի հակագրոհները. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
ԴԺՀ-ում և Խերսոնի մարզում մեկ օրում խոցվել է ուկրաինական զորքերի երեք հրետանային դասակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հետ են մղել ուկրաինական ուժերի հակագրոհները Դոնեցկի հարավային ուղղությամբ, ոչնչացվել է մոտ 90 ուկրաինացի զինվորական, հինգ զրահամեքենա, քարշակ և երկու պիկապ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Բացի այդ, ռուսական օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, ինչպես նաև հրթիռային զորքերն ու հրետանին ուկրաինական Ս-300 զենիթահրթիռային համալիրի ռադիոտեղորոշիչ կայան, մեկ «Բուկ-Մ1» համալիր և հակամարտկոցային պայքարի ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայան են ոչնչացրել։
Նշվում է նաև, որ ՌԴ կործանիչ ավիացիան Խերսոնի շրջանում ոչնչացրել է ուկրաինական Մի-24 ուղղաթիռ, իսկ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը Ուգլեդարի երկնքում խոցել է մեկ ուկրաինական Սու-25 գրոհային:
Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել են նաև, որ հակամարտկոցային պայքարի ընթացքում ԴԺՀ-ում և Խերսոնի մարզում մեկ օրում խոցվել է ուկրաինական զորքերի երեք հրետանային դասակ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 257-րդ օրը։
Ռուսաստանը Ուկրաինայի հետ բանակցությունների համար ոչ մի նախապայման չունի. ՌԴ ԱԳՆ