Մեծամորի ճանապարհին «Lexus»-ը բախվել է ծառին. 30-ամյա վարորդը տեղում մահացել է

Մեծամորի ճանապարհին «Lexus»-ը բախվել է ծառին
Ավտոմեքենան մինչ ծառին բախվելը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Մեծամոր–Արմավիր ավտոճանապարհին` Մայիսյան գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի պատճառով 30-ամյա վարորդը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր մեկնել է հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Մեծամորի ճանապարհին «Lexus»-ը բախվել է ծառին
«Դեպքը տեղի է ունեցել Մեծամոր–Արմավիր ճանապարհի 2-րդ կմ–ին` «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Հ.) դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ փրկարարները դուրս են բերել 1992 թվականին ծնված Ս.Հ.–ի դին։