ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը` հավելելով, որ Փաշինյանն այսօր ընդունել է Կլաարին։
«Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, խաղաղության ու կայունության խնդիրների, այդ ուղղությամբ իրականացվող քայլերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ինչպես նաև սահմանային անվտանգության և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ Կլաարը երեկ է ժամանակ ՀՀ։ Նա արդեն հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։