ՀԱՊԿ արտահերթ նիստին ընդառաջ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Հեռախոսազրույցում երկու երկրների ԱԳ ղեկավարները քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների մի շարք արդիական հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի նախապատրաստման և առաջիկայում երկկողմ շփումները բարձր մակարդակով կազմակերպելու մասին։
Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 28-ին, Երևանի նախաձեռնությամբ տեղի է ունենալու ՀԱՊԿ արտահերթ նիստ։