Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Hoogeveen Open շախմատային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը
Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչը հաղթել է թայ-բրեյքում`1․5:0․5 հաշվով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Hoogeveen Open շախմատային մրցաշարի հաղթող։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան։
9 խաղափուլերի արդյունքում Ռոբերտը վաստակել է 5,5 միավոր: Նույնքան միավոր է ունեցել նաև Նիդեռլանդների մասնակից Նիկո Ցվիրսը:
Հաղթանակը որոշվել է թայ-բրեյքում, որտեղ Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանն առավելության է հասել 1․5:0․5 հաշվով: