ԱՄՆ-ում ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ․ կան զոհեր

Միջադեպի մասին տեղեկությունները փոխանցվել են ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչություն։
Sputnik
ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի Քին քաղաքում փոքր ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ, ինքնաթիռում գտնվող բոլոր քաղաքացիները զոհվել են, սակայն շենքի բնակիչները չեն տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղի վարչակազմին։
«Քին քաղաքի օդանավակայանի մոտ ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ, որտեղ մի քանի ընտանիք է ապրում։ Շենքի բնակիչների շրջանում տուժածներ չկան, սակայն ուղևորները զոհվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վարչակազմից հայտնել են նաև, որ միջադեպի մասին տեղեկությունները փոխանցվել են ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչություն։