Հայաստանը «Վերին Լարսում» նոր մաքսային կցորդ է նշանակել

«Վերին Լարս»
ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից Արամ Թանանյանն ազատվել էր 2022թ–ի հունիսի 17-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ` Վահան Հակոբյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ։
Մաքսային կցորդի հիմնական գործառույթն է «Վերին Լարսի» անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելը, մաքսային գործընթացների, տեղափոխվող ապրանքների հոսքերի մասին տեղեկություններ հավաքագրելը և դրանք ՀՀ ՊԵԿ–ին ներկայացնելը։
Նշենք, որ արդեն մի քանի ամիս Հայաստանը «Վերին Լարսի» անցակետում ներկայացուցիչ չունի, ինչը զգալիորեն խոչընդոտում է առաջացող խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլերի ձեռնարկելուն։
ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից Արամ Թանանյանն ազատվել էր 2022թ–ի հունիսի 17-ին։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2020թ–ի հունվարին։