ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Իսակովի պողոտայում գործող ռեստորաններից մեկի մոտից ծեծկռտուք կատարելու և միմյանց նկատմամբ մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով Մալաթիայի ոստիկանություն են տեղափոխել մի քանի քաղաքացու։
Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Երևանի բնակիչներ՝ 64-ամյա Վարդիթեր Մ-ն, 37-ամյա Աշոտ Մ-ն, 22-ամյա Իրինա Մ-ն, 27-ամյա Կարինա Չ-ն և 31-ամյա Ռուզաննա Ա-ն հոկտեմբերի 10-ին ռեստորանային համալիրում վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Նրանք հրաժարվել են կատարվածի մասին բացատրություն տալ։