Գյումրու բնակիչը զինծառայողին գերությունից «ազատելու» համար 5 մլն դրամ է պահանջել

ԱԱԾ աշխատակիցները ձերբակալվել են տղամարդուն գումարը վերցնելու պահին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու բնակիչը անհետ կորած զինծառայողի հարազատից խոշոր չափով գումար է պահանջել, դրդել կաշառք տալ և խոստացել, որ նրա ազգականին Ադրբեջանից Հայաստան կվերադարձնի։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, Գյումրիի բնակիչ Բ. Պ.-ն, տեղեկանալով, որ Խ. Գ.-ի ազգականը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի իրականացված ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորել է, ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից և զինծառայողին իբր գերությունից ազատելու գործընթացը կազմակերպելու համար պահանջել է 5.000.000 ՀՀ դրամ գումար։
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հսկողության ներքո Խ. Գ-ն պայմանավորված 5.000.000 ՀՀ դրամ գումարից 1.200.000 ՀՀ դրամը Գյումրի քաղաքում փոխանցել է Բ. Պ-ին, որից անմիջապես հետո բռնվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Բ. Պ-ն ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է: