Իրանն առաջարկել Է ընդհանուր տնտեսական գոտի ստեղծել մերձկասպյան տարածաշրջանում

Կասպյան տնտեսական համաժողով
Կասպից ծովի ափամերձ պետությունների ներկայացուցիչները հավաքվել են Մոսկվայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը Կասպյան տնտեսական համաժողովում առաջարկել է ընդհանուր տնտեսական գոտի, ինչպես նաև կանաչ մաքսային միջանցք ստեղծել մերձկասպյան տարածաշրջանում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Իրանը հանդես է գալիս հարևան երկրների, հատկապես մերձկասպյան պետությունների հետ համակողմանի համագործակցության զարգացման օգտին... Մերձկասպյան երկրների պետությունների և մասնավոր հատվածների առավել մեծ ներուժն օգտագործելու նպատակով առաջարկում ենք ընդհանուր տնտեսական գոտի և կանաչ մաքսային միջանցք ստեղծել մերձկասպյան տարածաշրջանում, - ասել է նա։
Իրանն ուզում է ՌԴ-ի հետ ստեղծել ավտոպահեստամասերի արտադրության համատեղ ձեռնարկություններ
Կասպյան 2-րդ տնտեսական համաժողովն ընթանում է Մոսկվայում, մեկնարկել է հոկտեմբերի 5-ին։ Մասնակցում են իշխանության և ընկերությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ադրբեջանից, Իրանից, Ղազախստանից և Թուրքմենստանից։
ՄԱԳԱՏԷ-ն փորձում է կենդանացել Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը. Գրոսի