53-ամյա տղամարդը 23 տարի հետախուզման մեջ էր. նա կալանավորվել է

53-ամյա տղամարդը մեղադրվում է ավազակության մեջ, նրա հանդեպ հետախուզում էր հայտարարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ոստիկանները կալանավորել են 53-ամյա Վախթանգ Պ.-ին, որը 1999-ի օգոստոսից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով, տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։
Մասնավորապես, նշվում է, որ Մոսկվայում ՀՀ ոստիկանության օպերատիվ խմբին է ներկայացվել և Մոսկվա-Երևան չվերթի ինքաթիռով Հայաստան է տեղափոխվել 53-ամյա Վախթանգ Պ.-ն։
Նա 1999 թ. օգոստոսից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով: