ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել է 2124-ով և դարձել 434 398: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2745 (+328): մարդ, կատարվել է 3 184 464 թեստավորում (+6131), առողջացել են վարակվածներից 421 316-ը (+1788): Կորոնավիրուսային վարակի զոհերի ընդհանուր թիվը վերջին մեկ շաբաթում ավելացել է 7-ով և դարձել 8 655։
ՀՀ առողջապահության նախարարությունը նաև հայտնել է, որ օգոստոսի 21-ի դրությամբ հանրապետությունում պատվաստումների թիվը կազմել է 2 մլն 239 865։ Մեկ շաբաթվա ընթացքում այդ թիվն ավելացել է 3 335–ով։ Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 1 մլն 144 690 հոգի, իսկ երկրորդը` 1 մլն 021 հազար 236–ը։ Բուստերային դեղաչափը ստացել է 68 հազար 724 մարդ։
Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց։ 2020թ.-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։
2021թ.-ի դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվում է։
2022թ.-ի մարտի 2-ին դիմակ դնելու պահանջը վերացվեց նաև հանրային փակ տարածքներում` բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: