https://arm.sputniknews.ru/20220829/2124-nvor-depq-mek-shabatum-kvorvonavirusajin-hivandutjunic-7-mard-e-mahacel-47406805.html
2124 նոր դեպք` մեկ շաբաթում. կորոնավիրուսային հիվանդությունից 7 մարդ է մահացել
2124 նոր դեպք` մեկ շաբաթում. կորոնավիրուսային հիվանդությունից 7 մարդ է մահացել
Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման վերջին շաբաթվա տվյալները։ 29.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-29T11:59+0400
2022-08-29T11:59+0400
2022-08-29T12:00+0400
կորոնավիրուս
կորոնավիրուսը աշխարհում
մահ
թեստ
պշռ թեստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37325257_0:0:3067:1725_1920x0_80_0_0_54a0585ae085814bd50bd7402cb5cd66.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել է 2124-ով և դարձել 434 398: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ՀՀ առողջապահության նախարարությունը նաև հայտնել է, որ օգոստոսի 21-ի դրությամբ հանրապետությունում պատվաստումների թիվը կազմել է 2 մլն 239 865։ Մեկ շաբաթվա ընթացքում այդ թիվն ավելացել է 3 335–ով։ Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 1 մլն 144 690 հոգի, իսկ երկրորդը` 1 մլն 021 հազար 236–ը։ Բուստերային դեղաչափը ստացել է 68 հազար 724 մարդ։Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց։ 2020թ.-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։2021թ.-ի դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվում է։2022թ.-ի մարտի 2-ին դիմակ դնելու պահանջը վերացվեց նաև հանրային փակ տարածքներում` բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37325257_0:0:2729:2047_1920x0_80_0_0_c3bbabbffa8ebfac68a74aff99253238.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կորոնավիրուս, կորոնավիրուսը աշխարհում, մահ, թեստ, պշռ թեստ
կորոնավիրուս, կորոնավիրուսը աշխարհում, մահ, թեստ, պշռ թեստ
2124 նոր դեպք` մեկ շաբաթում. կորոնավիրուսային հիվանդությունից 7 մարդ է մահացել
11:59 29.08.2022 (Թարմացված է: 12:00 29.08.2022) Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման վերջին շաբաթվա տվյալները։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել է 2124-ով և դարձել 434 398: Տեղեկությունը
հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2745 (+328): մարդ, կատարվել է 3 184 464 թեստավորում (+6131), առողջացել են վարակվածներից 421 316-ը (+1788): Կորոնավիրուսային վարակի զոհերի ընդհանուր թիվը վերջին մեկ շաբաթում ավելացել է 7-ով և դարձել 8 655։
ՀՀ առողջապահության նախարարությունը նաև հայտնել է, որ օգոստոսի 21-ի դրությամբ հանրապետությունում պատվաստումների թիվը կազմել է 2 մլն 239 865։ Մեկ շաբաթվա ընթացքում այդ թիվն ավելացել է 3 335–ով։ Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 1 մլն 144 690 հոգի, իսկ երկրորդը` 1 մլն 021 հազար 236–ը։ Բուստերային դեղաչափը ստացել է 68 հազար 724 մարդ։
Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16-ից
Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց։ 2020թ.-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։
Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։
2021թ.-ի դեկտեմբերի 17-ին
հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվում է։
2022թ.-ի մարտի 2-ին դիմակ դնելու
պահանջը վերացվեց նաև հանրային փակ տարածքներում` բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: