Ստեփանակերտում բռնկված հրդեհի դեպքով կան ձերբակալվածներ

Հրդեհ Ստեփանակերտում
Ձերբակալվածները Ստեփանակերտի բնակիչներ են, որոնցից մեկը 24 տարեկան է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ստեփանակերտում բռնկված հրդեհի դեպքով չորս քաղաքացի է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ոստիկանությունը։
Ձերբակալվածները Ստեփանակերտի բնակիչներ են` 1986թ. ծնված Դ.Մ-ն, 1998թ. ծնված Հ.Ս.-ն, 1955թ. ծնված Յու.Մ.-ն և 1986թ. ծնված Լ.Ք.-ն:
Տարվում է համապատասխան քննություն։
Հիշեցնենք` օգոստոսի 25-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի նրբանցք թիվ 20/3 հասցեում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առաջացած կրակից և պահեստում առկա ապօրինի պահվող ռազմամթերքի պայթյունից ոչնչացվել և վնասվել են հարակից տարածքում տեղակայված արտադրամասերը, շինությունները և դրանց ներսում եղած գույքը:
Երևանի դատախազը միջնորդել է ժամանակավորապես դադարեցնել «Սուրմալուի» գործունեությունը