ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան միացել է Երևանում տեղի ունեցած պայթյունի զոհերի հարազատներին ու մտերիմներին ուղղված ցավակցություններին:
Ավելի վաղ Հայաստանում ՌԴ դեսպանատունը ցավակցություն էր հայտնել Երևանում առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի հարազատներին:
«Միանում եմ», - գրել է դիվանագետն իր Telegram – ալիքում, հղում անելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան պաշտոնական ցավակցությանը։
Ավելի վաղ Հայաստանի ԱԻՆ-ը հայտնել էր պայթյունի հետևանքով երեք զոհվածների մասին, Աառողջապահության նախարարության տվյալներով՝ 61 մարդ տուժել է: