Մոսկվայի մարզի «Օզոնի» պահեստում երրորդ աստիճանի բարդության հրդեհ է բռնկվել

«Օզոն» այրվող պահեստի շենքն ու պարունակությունը ապահովագրված են 17 մլրդ ռուբլով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Մոսկվայի մարզի Իստրայի շրջանում «Օզոն» ընկերության պահեստում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնել է Իստրայի օկրուգի ղեկավար Տատյանա Վիտուշևան, հրդեհին բարդության 3–րդ աստիճան է տրվել։
«Բարդության երրորդ աստիճանի է «Օզոն» ընկերության պահեստում բռնկված հրդեհը, որը տեղակայված է Նովորիժսկի մայրուղու մոտ գտնվող Պետրովսկոյե գյուղում», - իր Telegram-ալիքում գրել է Վիտուշևան:
ՌԻԱ Նովոստին էլ հայտնում է, որ «Օզոն» այրվող պահեստի շենքն ու պարունակությունը ապահովագրված են 11 մլրդ ռուբլով։
Մոսկվայի մարզի Իստրայի շրջանում «Օզոն» ընկերության պահեստի շենքում այսօր ցերեկը խոշոր հրդեհ է բռնկվել, որի մակերեսը, ըստ ԱԻՆ-ի տվյալների, մինչև 35 հազար քառակուսի մետր է ընդգրկում: Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ հրդեհի հիմնական պատճառ է դիտարկվում էլեկտրական սարքավորումների հրկիզումն ու անսարքությունը: