ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Ռուս հաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան պատրաստ է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում: Նա այդ մասին հայտարարել Է «Voice» ամսագրի շնորհանդեսին։ Տեղեկությունը հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Բուզովային հարցրել է, թե ո՞ր երկիրն է ուզում ներկայացնել, երգչուհին առանց մտածելու պատասխանել է. «Ռուսաստանը»։ Կիրկորովը նրան հիշեցրել է, որ Ռուսաստանին զրկել են մրցույթին մասնակցելու իրավունքից: «Ուրեմն Հայաստանը»,- ասել է Բուզովան։
Կիրկորովը երգչուհուն առաջարկել է ներկայացնել Սան Մարինոն։