Թուրքիայում ձերբակալել են Գյուլենի կազմակերպության հետ առնչություն ունեցող 14 կասկածյալի

Թուրքիայի իշխանությունները քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսիSputnik. ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է` Հունաստան ապօրինի տեղափոխվելու փորձի ժամանակ 21 անձի ձերբակալման մասին, որոնցից 14-ը կասկածվում են քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի` Թուրքիայում արգելված կազմակերպության հետ առնչություն ունենալու մեջ։
«Սիրիական սահմանին պարզվել է, որ մեր երկիր մուտք գործելու փորձի ժամանակ ձերբակալված անձանցից մեկը ԻՊ ահաբեկչական կազմակերպության (արգելված է Ռուսաստանում և մի շարք երկրներում) անդամ էր», – հայտնում է ռազմական գերատեսչությունը։
Թուրքիայի իշխանությունները մեղադրում են ԱՄՆ–ում ապրող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETÖ (ֆեթուլլականների ահաբեկչական կազմակերպություն), 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ։ Թուրքիայում խռովություններից հետո կալանավորվել էր ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից ազատվել կամ հեռացվել մոտ 150 հազար պետական ծառայող, այդ թվում զինվորականներ։ Ինքը` Գյուլենը, որն ԱՄՆ–ում է գտնվում, քննադատել էր հեղաշրջման փորձն ու հերքել մեղադրանքները։
Թուրքիայի 40 նահանգներում 100 մարդ է ձերբակալվել Գյուլենի հետ կապերի կասկածանքով