Ֆրանսիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կաստեքսը չի ցանկանում նոր կառավարության մաս կազմել, թեև նրա անունը ևս շրջանառվում էր արդարադատության նախարարության հնարավոր անդամների ցուցակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը պաշտոնը թողնելու դիմում է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը` հղում անելով իր աղբյուրներին:

«Ժան Կաստեքսը Էմանուել Մակրոնին հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո լքել է Ելիսեյան պալատը»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կաստեքսը չի ցանկանում նոր կառավարության մաս կազմել, թեև նրա անունը ևս շրջանառվում էր արդարադատության նախարարության հնարավոր անդամների ցուցակում։
Մակրոնը պաշտոնապես ստանձնեց Ֆրանսիայի նախագահի պաշտոնը
Նշվում է, որ նա ծրագրել էր հրաժարական տալ նախագահական ընտրություններից անմիջապես հետո, սակայն վերընտրված նախագահ Էմանուել Մակրոնը նրան խնդրել է պաշտոնում մնալ մինչև կառավարությունում վերադասավորությունների ավարտը:
Հաղորդվում է նաև, որ նախագահ Մակրոնն արդեն ընդունել է Կաստեքսի հրաժարականի դիմումը։