ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի –Sputnik. ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի երրորդ մրցափուլի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին Լեհաստանի Լոձ քաղաքի «Միեյսկի» մարզադաշտում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Միեյսկի» մարզադաշտը տեղավորում է 18 027 հանդիսական:
Հիշեցնենք, որ Ազգերի Լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբում են ընդգրկվել Հայաստանի, Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։
ՈւԵՖԱ-ի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ֆուտբոլային ակումբները, որոնք շարունակում են ելույթները եվրոպական մրցաշարերում, ինչպես նաև այդ երկրների հավաքականները պետք է տնային հանդիպումներն անցկացնեն չեզոք դաշտերում: Ավելի վաղ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ Ազգերի Լիգայի շրջանակում Հայաստանի (հունիսի 11) և Իռլանդիայի (հունիսի 14) հետ հանդիպումները կկայանան Լվովում: