Ուկրաինայի ԶՈւ գերեվարված մարտիկը պատմել է իր հրամանատարների դավաճանության մասին

Ուկրաինայի զինված ուժերի` զենքերը վայր դրած մարտիկը պատմել է ՌԴ ԶՈւ զինծառայողների կողմից լավ վերաբերմունքի մասին։
Sputnik
«Ուկրաինացի հրամանատարները բոլորին թողել ու հեռացել են։ Իսկ մեզ թողել են որպես թնդանոթի միս։ Հրետակոծություն սկսվեց, խրամատից դուրս չես կարող գալ, ոչինչ չես կարող անել։ Մոտավորապես ժամը երեքին, չորսին մեկը բղավեց «նահանջում ենք»։ Մենք, հրամանատարի խոսքով, 45 հոգի էինք։ Միայն 14 են փրկվել։ Անտառով քայլում էինք, իսկ այնտեղ ռուս զինվորականների հանդիպեցինք, զենքը հանձնեցինք։ Ռուս զինվորականներն ինձ ջուր ու հաց տվեցին», - պատմում է գերի ընկած ուկրաինացի զինծառայողը։
Նրա խոսքով՝ հրամանատարների դավաճանությունից հետո ուկրաինացի զինվորները խրամատներում 3 օր մնացել են առանց հաց ու ջրի։ Գերության մեջ նրանց օրական 3 անգամ կերակրում են ու նույնիսկ ծխախոտ են տալիս:
Նա նշել է, որ ռուս զինվորականները լավ են վերաբերվում իրենցն. «Ոչ ոք չի ծեծում, չի նեղացնում»։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 79-րդ օրը։