Հնարավոր է` խոշոր ճգնաժամ լինի․ Մեդվեդևը` պատժամիջոցների հետևանքների մասին

Դմիտրի Մեդվեդև
Դմիտրի Մեդվեդևը չի բացառում արտասահմանյան ավիաընկերությունների փլուզումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հակառուսական պատժամիջոցների հետևանքով կկործանվեն ապրանքների մատակարարման մի շարք շղթաներ, հնարավոր է` լոգիստիկ խոշոր ճգնաժամ լինի։ Իր Telegram-ալիքում նման կարծիք է հայտնել ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

«Ի՞նչ կլինի հետո, կամ աշխարհը հակառուսական պատժամիջոցներից հետո (բոլորովին էլ կանխատեսում չէ)։ Խախտվելու են ապրանքների մատակարարման մի շարք գլոբալ շղթաներ, հնարավոր է` խոշոր լոգիստիկ ճգնաժամ լինի` ներառյալ այն արտասահմանյան ավիաընկերությունների փլուզումը, որոնց համար արգելված են Ռուսաստանի տարածքի վրայով թռիչքները»,- գրել է Մեդվեդևը։

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահի կարծիքով՝ էներգետիկ ճգնաժամն աշխարհում կխորանա, կշարունակվի վառելիքի գնաճը:
«Կխորանա էներգետիկ ճգնաժամն այն պետություններում, որոնք «սեփական ոտքերին կրակող» պատժամիջոցներ են սահմանել ռուսական էներգակիրների մատակարարումների նկատմամբ, կշարունակվի հանածո վառելիքի գների հետագա աճը, կդանդաղի աշխարհում թվային տնտեսության զարգացումը»,- նշել է նա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 79-րդ օրը։