Ուկրաինային միջուկային զենքի մատակարարման մասին խոսք լինել չի կարող. Պետդեպ

ԱՄՆ պետդեպ. Արխիվային լուսանկար
Կիևին նման զենքի մատակարարումը պետդեպի ներկայացուցիչն անհնար է համարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի -Sputnik. ԱՄՆ վարչակազմը թույլ չի տա միջուկային զենք մատակարարել Ուկրաինա, այդ մասին խոսք լինել չի կարող: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը:
«ԱՄՆ-ն Ուկրաինային օգնություն է ցուցաբերում անվտանգության ոլորտում՝ սպառազինություն մատակարարելով։ Բայց ինչ վերաբերում է միջուկային զենքի մատակարարումներին, այդ մասին խոսք անգամ չի կարող գնալ», - ասել է Դոնֆրիդը ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում կայացած լսումների ժամանակ, որը նվիրված է Ուկրաինային լրացուցիչ օգնություն ցուցաբերելուն:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 78-րդ օրը։