Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկեց «Միասին» երթը դեպի Եռաբլուր։
Երթին մասնակցում են նաև 44–օրյա պատերազմում զոհվածների հարազատները, որոնք ձեռքներին պահում են իրենց զոհված հարազատի լուսանկարը։
«Մենք պետք է արժևորենք մեր բոլոր հաղթանակները՝ մեր տղաների հիշատակը վառ պահելով և նրանց սխրանքը գնահատելով»,- նշեց զոհվածներից մեկի հայրը։
Հիշեցնենք` մայիսի 9-ը տարիներ շարունակ եռատոն է եղել. այն Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Շուշիի ամբողջական ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրն է։