Ինքնասպանություն Երևանում. 25–30 տարեկան տղամարդը նետվել է Դավթաշենի կամրջից

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 7-ին, Երևանում ինքնասպանություն է գործել 25–30 տարեկան տղամարդ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա»,–գրում է կայքը։
Ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի։
Ինքնասպանություն Երևանում. 26-ամյա երիտասարդը նետվել է Կիևյան կամրջից
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։