ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ–ն օրվա ընթացքում ուկրաինական 1 կործանիչ է խոցել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Պլատոնովկա բնակավայրի շրջանում Սու-27 ինքնաթիռ է խոցվել։ Բացի այդ, 7 ԱԹՍ է ոչնչացվել Խարկովի մարզի Լիպցի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սլադկոյե, Զեմլյանկա , Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Տրետյակովկա, Վարվարովկա բնակավայրերի մոտ և Զմեինի կղզու շրջանում», - հայտարարել է նա:
Իզիումի շրջանում ՀՕՊ-ը «Սմերչ» համազարկային կրակի համակարգի 2 ռեակտիվ արկ է որսացել:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով խոցվել է զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 31 շրջան, ինչպես նաև զինամթերքի պահեստ Պոպասնայա շրջանում», - ասել է գեներալը:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան Դոնեցկի տարբեր շրջաններում ուկրաինական զինամթերքի 3 պահեստ է խոցել։
Հարվածների հետևանքով ոչնչացվել են անձնակազմի շուրջ 310 անդամներ, 27 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, ինչպես նաև ուկրաինական «Օսա-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիր Սևերսկ բնակավայրի շրջանում:
Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 152 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ, 749 ԱԹՍ, 291 զենիթային հրթիռային համալիր, 2867 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, 331 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կայանք, դաշտային հրետանու և ականանետների 1345 հրանոթ, ինչպես նաև 2698 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Բացի այդ, ՌԴ-ի հրթիռային զորքերի կողմից ոչնչացվել են ուկրաինական զորքերի վարչության 22 կետ և զինամթերքի 3 պահեստ, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումների 207 հենակետեր և շրջաններ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 72-րդ օրը։