Եվրամիությունը վերջին 10 շաբաթվա ընթացքում Ուկրաինային 4 մլրդ եվրո է հատկացրել

ԵՀ-ի ղեկավարը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է ֆինանսավորել Ուկրաինայի վերականգնման գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Եվրամիությունը վերջին 10 շաբաթվա ընթացքում 4 մլրդ եվրո է հատկացրել Ուկրաինային աջակցելու համար։ Տեղեկությունն այսօր հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Frankfurter Allgemeine Zeitung պարբերականի միջոցառման ժամանակ։
Նա նշել է նաև, որ Եվրամիությունը պատրաստ է մասնակցել Ուկրաինայի վերականգնման ֆինանսավորմանը՝ միաժամանակ ընդգծելով, որ դա կիրականացվի միջազգային հանրության, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և Համաշխարհային բանկի հետ համակարգմամբ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 72-րդ օրը։