Երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճը և չեն վերադարձել

Սևանա Լիճ
Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները դադարեցվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճը և չեն վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 6-ին` ժամը 18:16-ին, ահազանգ է ստացել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճը և չեն վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Տեղում իրականացվել են որոնողական աշխատանքներ: Սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Արարատի մարզում ննջասենյակի մահճակալից կախված 13-ամյա երեխայի դի է հայտնաբերվել