ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ «կանաչ լույս» են վառել Թուրքիային F-16-եր մատակարարելու համար

F-16
Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում հանրապետականների առաջնորդ Ջիմ Ռիշը նշել է, որ Թուրքիան վստահության արժանի փաստարկներ է ներկայացրել F-16-երի ձեռքբերման վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik․ ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ «կանաչ լույս» են վառել Թուրքիային F-16 կործանիչներ մատակարարելու համար։ Տեղեկությունը հայտնում է թուրքական A Haber հեռուստաալիքը:

«Կոնգրեսի շատ անդամներ, որոնք ավելի վաղ ջանքեր էին գործադրում Թուրքիային F-35 ծրագրից հեռացնելու ուղղությամբ, «կանաչ լույս» են վառել Թուրքիային F-16 վաճառելու համար՝ հաշվի առնելով Ուկրաինայում ռազմական գործընթացում նրա դերակատարությունը։ Վերջին շրջանում Թուրքիայի պահվածքը նվազեցրել է Կոնգրեսում հնարավոր առարկությունները Անկարային F-16 վաճառելու վերաբերյալ»,- նշում է հեռուստաալիքը։

Մասնավորապես, նշվում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսան ընդգծել է Թուրքիայի հետ ԱՄՆ-ի աշխատանքի անհրաժեշտությունը:
«Թուրքիան ճիշտ ուղղությամբ որոշակի գործողություններ է ձեռնարկել, թեև որոշ բաներ ժամանակ առ ժամանակ անհանգստացնում են մեզ։ Կան ոլորտներ, որտեղ մենք պետք է աշխատենք Թուրքիայի հետ»,- ասել է քաղաքական գործիչը։
Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում հանրապետականների առաջնորդ Ջիմ Ռիշն իր հերթին ասել է, որ «Թուրքիան վստահության արժանի փաստարկներ է ներկայացրել, թե ինչու են իրեն F-16-եր հարկավոր:
ԱՄՆ-ն ավելի վաղ Թուրքիային պաշտոնական ծանուցում էր ուղարկել, որ Անկարայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով Թուրքիային հանում են F-35 նորագույն կործանիչների մատակարարումների ծրագրից: ԱՄՆ-ն չեղարկել էր F-35-ի Թուրքիայի հետ համատեղ հուշագիրը` ստորագրելով այն F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի ու Նորվեգիայի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկում է գնել ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի F-16-եր։ Այս հարցը ևս պետք է համաձայնեցվի ԱՄՆ Կոնգրեսում։ Պետդեպարտամենտը լոբբինգ է անում այդ հարցը՝ կոնգրեսականներին համոզելով, որ գործարքը «բխում է Վաշինգտոնի շահերից»:
Մեծ սխալ կլինի F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային. Ֆրենկ Փալոն