Լիսիչանսկի մանկական հիվանդանոցում ազգայնականները հենակետ են տեղակայել. ՌԴ ՊՆ

Միխայիլ Միզինցևի խոսքով՝ մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնություն է տարհանվել 15 637 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Կիևի վերահսկողության տակ գտնվող Լիսիչանսկ քաղաքի մանկական հիվանդանոցի տարածքում տեղակայված է ազգայնական գումարտակի զինյալների հենակետը: Հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նա հայտնել է, որ Խարկովի թիվ 8 քաղաքային կլինիկական հոսպիտալում ուկրաինացի զինվորականները տեղադրել են հրետանային կայանքներ և զինամթերքի պահեստ։ Անձնակազմը և բոլոր քաղաքացիական անձինք, այդ թվում՝ ծանր հիվանդները, վտարվել են հոսպիտալից հաշվեհարդարի սպառնալիքի ներքո։
Սլավյանսկում, Մալոգորոդեցկայա փողոցի երկաթուղային հիվանդանոցի տարածքում, ծանր ռազմական տեխնիկա, ինչպես նաև զինամթերքի պահեստով հենակետ է տեղակայվել: Օդեսայում, ակադեմիկոս Զաբոլոտնիի փողոցի կլինիկական հիվանդանոցի շենքում տեղակայված է զինվորականների հրամանատարական կետը, հարակից տարածքում տեղակայված է զրահատեխնիկա, հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Միզինցևը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը կոպտորեն խախտող այս և նման փաստերն անտեսվում են ԱՀԿ-ի կողմից։
Գեներալը նաև հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի և Ուկրաինայի վերահսկողության տալ գտնվող տարածքներից Ռուսաստան է տարհանվել 15 637 մարդ, այդ թվում՝ 2 002 երեխա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 71-րդ օրը։