Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը

Մևլութ Չավուշօղլու. Արխիվային լուսանկար
Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում` հունվարի 14-ին, իսկ երկրորդը` Վիեննայում` փետրվարի 24-ին։ Երրորդ հանդիպումը նույնպես Վիեննայում կլինի` մայիսի 3-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Առաջիկա ժամանակահատվածում ձեռնարկվելիք տարբեր քայլերը կքննարկվեն Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպմանը: Ինչպես հայտնում է Hurriyet-ը` այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Այդ հանդիպմանը քննարկվելու են տարբեր քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել առաջիկա ժամանակահատվածում։ Պայմանավորվածություն կար սահմանի որոշման մասին»,- նշել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում` հունվարի 14-ին, իսկ երկրորդը` Վիեննայում` փետրվարի 24-ին։ Երրորդ հանդիպումը նույնպես Վիեննայում կլինի` մայիսի 3-ին։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, սահմանը փակ է 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ։ Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները մի շարք հանգամանքներ են առաջացրել, մասնավորապես, Ղարաբաղյան հարցում Անկարայի կողմից ադրբեջանական դիրքորոշման աջակցության և Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Թուրքիայի սուր արձագանքի հետ կապված: