Ապրիլի 24-ին Հայաստանի բոլոր առաքելական եկեղեցիներում կմատուցվի սուրբ պատարագ

Մայր աթոռի միաբանությունը պատարագի արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։ Պատարագը կսկսվի ժամը 10։30–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ապրիլի 24-ին Հայաստանում, Հայ առաքելական եկեղեցու բոլոր տաճարներում կմատուցվի սուրբ պատարագ, տեղեկացնում է Մայր աթոռի լրատվական ծառայությունը։
Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի մեջլիսին
Նշվում է, որ Մայր աթոռի միաբանությունը պատարագի արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։
Պատարագը կսկսվի ժամը 10։30–ին։ Այս առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն Հայոց ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը և սուրբ նահատակներին նվիրված սրբապատկերը:
«Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է մեր ժողովրդի զավակներին նվիրական այս օրն աղոթակից լինել հոգևոր դասին և հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունն առ Աստված՝ աշխարհասփյուռ մեր ժողովրդի անվտանգ կյանքի և մեր հայրենիքի խաղաղության ու բարօրության համար», - նշված է Մայր աթոռի տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, որ պատարագի ավարտին կկատարվի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Նշենք, որ վաղը` ապրիլի 24–ին, համայն հայությունը նշելու է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը։
Անպատժելիությունը ծնում ու արդարացնում է նոր հանցագործությունները. ՀՀ ՄԻՊ–ի ուղերձը