Հայտնի է Տվերի ԳՀԻ-ում խոշոր հրդեհի հետևանքով տուժածների թիվը

Հրդեհ Տվերում
Գործակալության աղբյուրի խոսքով՝ հրդեհն ամբողջությամբ մարվել է առավոտյան ժամը 7.33-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Տվերում պաշտպանական ԳՀԻ հրդեհի հետևանքով վեց մարդ է զոհվել, 26-ը՝ տուժել (վերջին տվյալներով): Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տարածաշրջանի արտակարգ ծառայությունների իր աղբյուրին։
Հրդեհը բռնկվել էր երեկ՝ Տվերում Ռուսաստանի պաշտպանության նախարարության գիտական հաստատության վարչական մասնաշենքի երկրորդ հարկում, հայտնել են կայազորի հրամանատարությունից: Կազմակերպության անձնակազմը տարհանվել է։
Հրդեհը տեղայնացվել է 2,5 հազար քառակուսի մետր տարածքում։ Տվերի մարզի իշխանությունը հայտնել է, որ հրդեհի հետևանքով 23 մարդ է տուժել, 6-ը զոհվել է, 13-ը՝ հոսպիտալացվել:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ հրդեհն ամբողջությամբ մարվել է առավոտյան ժամը 7.33-ին։
Շենքում մասնակիորեն փլուզվել են միջհարկային ծածկերը՝ 800 քառակուսի մետր տարածքում: