ՀՀ սահմանային անցակետերում կմնան 2 պետական մարմին` Մաքսայինն ու ԱԱԾ–ն. Բադասյան

Նպատակն, ըստ Բադասյանի, ներկրումների պարզեցումն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ պետեկամուտների կոմիտեն առաջարկում է ՀՀ սահմանային անցակետերում ներկայիս 5 պետական մարմինների փոխարեն թողնել 2-ը` Մաքսային մարմինն ու ԱԱԾ սահմանապահ զորքերը։
Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` ներկայացնելով համապատասխան օրենսդրական առաջարկների փոթեթը։
ՀՀ տնտեսությունը և աշխարհաքաղաքական իրողությունները. ի՞նչ է կանխատեսում նախարարությունը
Նրա խոսքով` այս երկու մարմիններն օրենքի ընդունումից հետո կիրականացնեն նաև այսօր սահմանում աշխատող ՍԱՏՄ–ի, ոստիկանության ու Տրանսպորտային հսկողության տեսչական մարմնի գործառույթները։
Նպատակն, ըստ Բադասյանի, մեկ պատուհանի համակարգի ներդրումն է ու ներկրումների պարզեցումը։
«Միջինը 2-3 օր տնտեսվարողը ծախսում է ներմուծման պրոցեսի վրա, որպեսզի ապրանքների բացթողումը տեղի ունենա»,– ասաց Բադասյանը` վստահեցնելով, որ նոր ընթացակարգերի կիրառման դեպքում այդ ժամկետը կկրճատվի մինչև 2-3 ժամ։
Ըստ նրա` արդեն կա ռեկորդային ժամանակ` 35 րոպե, երբ տնտեսվարողն օգտվել է նախնական հայտարարագրման կարգից։