Ինչո՞ւ Ռուսաստանը հատուկ գործողություն սկսեց Ուկրաինայում. հարցման արդյունքներ

Վոլնովախա
Ռուսաստանցիները պատասխանել են մի շարք հարցերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հասարակական կարծիքի հիմնադրամը հրապարակել է Ռուսաստանի հատուկ գործողության վերաբերյալ ռուսաստանցիների կարծիքը։
Հարցման մասնակիցների մեծ մասը (62%) Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողությունների նպատակը համարել է սահմանային անվտանգությունը։ Հարցվածների 59%-ը նշել է, որ Ռուսաստանը ձգտում է պաշտպանել ԴԺՀ–ի և ԼԺՀ-ի բնակչությանը: Հարցվածների 39%-ը վստահ է, որ ՌԴ–ն իր գործողություններով խոչընդոտում է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և նրա տարածքում ՆԱՏՕ-ի բազաների տեղակայումը։
Հարցվածների 20%-ը ընտրել է «Դոնբասը Ռուսաստանին միացնելու» դիրքորոշումը, 16%-ն ասել է, որ ՌԴ–ն ուզում է փոխել Ուկրաինայի քաղաքական համակարգը և իշխանության բերել ռուսամետ ուժերի, 9%-ն էլ կարծում է, որ ուզում Ռուսաստանն ուզում է վերացնել ուկրաինական պետականությունը և տարածքը միացնել ՌԴ–ին։
Պուտինը հանձնարարել է միանգամից չգրոհել քաղաքների, այդ թվում՝ Կիևի վրա. Պեսկով
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։
Ռուսաստանի ԶՈւ–ն ոչնչացրել է Մարիուպոլի արվարձանում գտնվող բոլոր կրակակետերը