Մենք անելիքներ ունենք, դեռ հաղթանակներ ենք տոնելու. Արցախի նախագահ

Արայիկ Հարությունյանի խոսքով` նոր օրակարգը սեփական երկրում ապրելն ու բազմանալն է, երկրի տնտեսությունը զարգացնելը, որպեսզի Արցախում ապրելը լինի պատվաբեր ու ցանկալի։
Sputnik
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենաց պաշտպանի օրվա կապակցությամբ Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների պարգևատրել է պետական պարգևներով:
Երախտագիտություն հայտնելով հայրենանվեր ծառայության համար` Հարությունյանն ասել է, որ 2020թ–ի պատերազմի հետևանքները չեն կարող շեղել Արցախին պետականակերտման ճանապարհից։
Պատերազմից հետո պետք է մի քիչ արագ գործենք․ Արծրուն Հովհաննիսյան
«Մենք պատերազմով չենք պարտվել, մենք պարտվել ենք նրանով, որ անկախության 26 տարիների ընթացքում մեր տնտեսությունը չի զարգացել, մեր բնակչության թվաքանակը չի ավելացել, մենք պարտվել ենք, որովհետև մեր բանակին պատշաճ ուշադրություն չենք դարձրել»,– ասել է Հարությունյանը։
Նա չհերքեց` բազմաթիվ սխալներ եղել են և պատերազմի ժամանակ, բայց չցանկացավ դրանց մասին խոսել։

«Արցախյան երրորդ պատերազմում մեր պարտությունը վերջնական արդյունք չէ։ Մենք անելիքներ ունենք, և դեռ հաղթանակներ ենք տոնելու։ Իսկ դրան հասնելու համար հանրապետությունն առաջնորդվելու է նոր օրակարգով»,– համոզմունք հայտնեց ԱՀ նախագահը։

Իսկ նոր օրակարգը, նրա խոսքով, սեփական երկրում ապրելն ու բազմանալն է, երկրի տնտեսությունը զարգացնելը, որպեսզի Արցախում ապրելը լինի պատվաբեր ու ցանկալի։