ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոն ԱՄՆ-ում բարդ վիրահատության դիմելու որոշում է կայացրել։ Այս մասին գրում է «Սոբեսեդնիկը»։
Նշվում է, որ երգիչն արդեն գտնվում է ԱՄՆ–ի հոսպիտալներից մեկում։
«Հին վնասվածքը, որը Աբրահամն ստացել էր 2006թ․-ին՝ հարձակման հետևանքով, իր մասին զգացնել է տվել»,-ասել է երգչի ներկայացուցիչ Աննա Լիբերմանը։
Նրա խոսքով՝ հարձակումից հետո ոտքի երակը ճզմվել է, նեղացել, ինչն այն ժամանակ բժիշկներին թույլ է տվել խուսափելու արյան կորստից ու փրկել երգչի կյանքը։
«Հետագա 15 տարիների ընթացքում գրեթե խցանված երակը Աբրահամի օրգանիզմում խաթարում է արյան բնականոն շրջանառությունը։ Այժմ վիրահատություն կկատարվի երակի վնասվածքը վերականգնելու համար»,- նշել է Լիբերմանը։
Նրա խոսքով՝ Ռուսոն դրական է տրամադրված և չի կասկածում, որ վիրահատական միջամատությունը հաջող կանցնի։