Զոհված 71 ոստիկանների հիշատակին նվիրված պուրակ է հիմնվել

Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների անուններով նրանց երեխաները, այրիներն ու ծառայակիցները ծառեր են տնկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ոստիկանության զորքերի հրամանատարության վարչական շենքի մոտ հիմնվել է «Հավերժության պուրակ»։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը` հավելելով, որ բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր, որին մասնակցել է ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։
Զոհված 71 ոստիկանների հիշատակին նվիրված պուրակ է հիմնվել
Արցախյան առաջին ազատամարտի, 44-օրյա պատերազմի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անուններով նրանց երեխաները, այրիներն ու ծառայակիցները ծառեր տնկեցին։ Արարողության ընթացքում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների հիշատակը։
Զոհված 71 ոստիկանների հիշատակին նվիրված պուրակ է հիմնվել
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմին ոստիկանությունը տվեց 71 զոհ։