Մոսկվան ողջունում է հարաբերությունները կարգավորելու Երևանի և Բաքվի տրամադրվածությունը

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռուսական կողմի միջնորդությամբ Մինսկում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական կողմը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության կողմից երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման տրամադրվածությունը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Մինսկում այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին ԼՂ զինված հակամարտության կարգավորման համար
«Մոսկվան հաստատել է այդ գործընթացին ամեն կերպ աջակցելու պատրաստակամությունը, ինչպես առանձին, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հաշվի առնելով, որ մոտենում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ընդունման մեկ տարին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին, ամփոփվել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Արձանագրվել է, որ նշված հայտարարության դրույթների մեծ մասը հաջողությամբ իրականացվում է։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները դեռ չլուծված հարցերի շուրջ:
ԼՂ հակամարտության կարգավորումը կնպաստի տևական խաղաղությանը. Միրզոյանը` ԱՊՀ ԱԳՆԽ նիստին
Լավրովի և Միրզոյանի առանձին հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող արդիական հարցեր, այդ թվում՝ հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և արտաքին քաղաքական զարգացման վերաբերյալ հարցեր։