Ամբողջ Արցախը մի քանի անգամ հոսանքազրկվել է

Ստեփանակերտ. Արխիվային լուսանկար
Էլեկտրամատակարարումն արդեն վերականգնված է, որպես պատճառ նշվում է վթարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ամբողջ տարածքը մի քանի անգամ հոսանքազրկվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը։

«3 անգամ հոսանքազրկում է եղել ամբողջ Արցախում, բայց այս պահին արդեն էլեկտրամատակարարումը վերականգնված է»,- նշեց Թադևոսյանը։

Իր տեղեկություններով՝ հոսանքազրկման պատճառը վթարն է։