ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Լրագրող, հեռուստահաղորդավար Արուս Տիգրանյանն ու ամուսինը` Հարութ Աբրահամյանը, նշում են իրենց ամուսնության մեկ տարին։ Զույգն այդ առթիվ մեկնել է հանգստի։
Instagram-ի իր էջում Արուսիկը նոր լուսանկարներ է հրապարակել ամուսնու հետ ու գրառում արել։
«Մի տարեկան մարդ ու կնիկ ենք: Լիքը հուզիչ բաներ կգրեի, բայց ճամփեքին ենք։ Գնում ենք Դալիի հայրենիք` Ժիրոնա: Հենց հասնենք, ձեր շնորհավորանքները կկարդանք», - հրապարակմանը կից գրել է նա։
Լուսանկարի տակ մեկնաբանություն է թողել հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը։
«Նենց լավ եք անցկացնում, ներվայնանում եմ»,–կատակել է նա։
Արուսն էլ իրեն հատուկ հումորով արձագանքել է. «Գարիկ, բա գիտես` մեր համար հե՞շտ էր քո Ալբանիայի վիդեոն մինչև վերջ նայելը»։
Հաղորդավարուհու հետևորդները ևս բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու զույգին երկար տարիների միություն մաղթել։
Հիշեցնենք, որ Հարութը Արուսին ամուսնության առաջարկ էր արել Իտալիայում՝ նավի վրա։ Հարութ Աբրահամյանը ONEX ընկերության հիմնադիրն է։ Զույգն ամուսնացել է 2020 թվականի սեպտեմբերի 19–ին։