Իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել Գորիս–Կապան ճանապարհը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Կապան–Գորիս ճանապարհին «գերի» մնացած իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել ճանապարհը, որովհետև ադրբեջանական անցակետն անցնելու համար նրանցից գումար են պահանջում։
Վարորդներից մեկը, որի անունը Ամիր է, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ արդեն երեք օր է` կանգնած են Որոտանի մոտ և չեն կարողանում անցնել, քանի որ ադրբեջանցիներին վճարելու գումար չունեն։
ՀՀ ԱԱԾ–ն իրանական բեռնատարների համար ժամանակավորապես փակել է Գորիս–Կապան ճանապարհը
Ամիրը, որն արդեն վճարել է Մեղրիի հայկական մաքսակետում, զարմանում է, թե ինչու պիտի նորից վճարի։ Որպեսզի բենզատարն անցնի, ադրբեջանցիները 350 դոլար են պահանջում։
Ամիրը
Վարորդները սպառնում են փակել ճանապարհը, եթե 1-2 ժամվա ընթացքում հարցը չլուծվի։ Այս տարածքում արդեն մոտ 50 իրանական բեռնատար է կուտակվել։
Նրանք խնդրում են տեղեկությունը հասցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Իրանական մի քանի տասնյակ բեռնատարներ կանգնել-մնացել են Սիսիանի մոտ