Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ավտոճանապարհը. լուսանկարներ

Երևան-Գառնի-Գեղարդի վանք ճանապարհի նորոգումից հետո այն կկահավորվի անվտանգության տարրերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Հիմնանորոգվում է Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6 կմ հատվածը։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։
Այս ճանապարհն անցնում է Գառնի, Գողթ բնակավայրերով և տանում դեպի Գեղարդի վանական համալիր։
«Համայնքների բնակիչները նշում են, որ տասնամյակներ շարունակ այս ճանապարհահատվածում հիմնանորոգում չէր կատարվել։ Շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերությունն այս պահին կատարում է հողային աշխատանքներ։ Կվերանորոգվեն այս հատվածում գտնվող երկու կամուրջ և մեկ ուղեանց»,–նշված է գրառման մեջ։
Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի ճանապարհները հիմնանորոգվել են
Բացի այդ, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։ Կկատարվեն նաև այլ աշխատանքներ։
Շինաշխատանքները կատարվում են երթևեկությանը զուգահեռ։ Երթևեկության ինտենսիվությունն այս հատվածում բավականին բարձր է, և հաշվի առնելով այս ուղղությամբ տուրիստական մեծ հոսքերը՝ ճանապարհը երթևեկության համար չի փակվել։
Շուռնուխում և Որոտանում բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում