ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. «Сегодня.ру» կայքի գլխավոր խմբագիր Յուրի Կոտենոկը մեկնում է Հայաստանից, բայց խոստանում է անպայման վերադառնալ Արցախ։ Նա այդ մասին գրել է իր Telegram-ալիքում։
«Ընկերներ, ես հեռանում եմ Երևանից, որպեսզի բուժումն ու վերականգնումը շարունակեմ Մոսկվայում և լիովին վերադառնամ աշխատանքի։ Հայ բժիշկների շնորհիվ անցյալում մնացին ծանր վերքերը, կյանքին ու բնականոն գործունեությանը վերադառնալու 2.5 ամիսը», - գրել է նա։
Նա շնորհակալություն է հայտնել բուժող բժիշկներին՝ Շահեն Դանիելյանին, Միխայիլ Մանուկյանին, Արմեն Հովհաննիսյանին, Իզաբելլա Տիգրանյանին և այլոց:
Կոտենոկն ընդգծել է, որ հետո կվերադառնա Արցախ։ Նրա խոսքով՝ Հայաստանի և հայերի գոյությունն ու փրկությունը Ռուսաստանի հետ սերտ համագործակցության մեջ են, առաջին հերթին՝ պաշտպանական ոլորտում։
Նա վստահ է, որ սորոսականներն ինչ ասես կարող են «փչել», բայց բայց ժողովրդին արդեն չես խաբի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծության ժամանակ վիրավորվել էին ռազմական մեկնաբան Յուրի Կոտենոկը, «Ռուսաստանի սպաներ» պորտալի հատուկ թղթակից Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող Հրանտ Բալադյանը: Ավելի ուշ Արզանովին և Բալադյանին Մոսկվա էին տեղափոխել «Ռոսիա» կառավարական ինքնաթիռով:
Կոտենոկը բուժվում էր Երևանի «Էրեբունի» բուժկենտրոնում։
«Կոտրված բանակի բարդույթից պետք է ազատվել». Կոտենոկն ասել է` ինչու պարտվեցին հայերը